ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն
Ուրիշի սրբիչով մի սրբվեք. Սամվել Խաչատրյան

Թիվ 2 բուժմիավորման մաշկավեներաբան Սամվել Խաչատրյանի հետ ցրույցից պարզեցինք, որ լողավազաններից ու ֆիննական բաղնիքներից, եթե չեն ապահովվում համապատսխան սանիտարա-հիգիենիկ միջոցառումներ, մեծանում է ոտնաթաթերի կանդիդոզով, գունափոփոխ որքին սնկային հիվանդությունով վարակվելու հավանականությունը: Խոսելով ոտնաթաթերի կանդիդոզի մասին, բժիշկը նշել է, որ հիվանդության առաջացման պատճառը` կանդիդա խմբի սնկերն են:
«Այս հիվանդության առաջին նախանշաններից մեկը ոտքերի մատների արանքում, երբեմն անզսպելի, քորի զգացողությունն է, որին կարող են ուղեկցել նաև ճաքեր»,- պարզաբանել է մաշկավեներաբանն ու հավելել, որ երկարատև քորի պայմաններում հնարավոր է վնասել մաշկն ու երկրորդական վարակ ներմուծել:
Գունափոփոխ որքինը, ըստ բժշկի, վնասում է մարմնի վերին և ստորին հատվածները (պարանոցից մինչև գոտկատեղ): Այն արտահայտվում է մաշկի վրա տարբեր չափերի բծերով: Խաչատրյանը նշել է, որ բծերը մարմնի վրա կարող են լինել տարբեր գույների` կարմրավուն, շագանակագույն, ինչպես նաև` սպիտակավուն:
«Պետք է նշել, որ գունափոփոխ որքինով հիվանդների մոտ քորի զգացողությունը հաճախակի բնույթ չի կրում»,- լրացրել է մաշկավեներաբանը:
Խաչատրյանն ընգծել է, որ ցանկացած սունկ սիրում է խոնավ և տաք պայմաններ: Այդ առումով, ըստ մասնագետի, լողավազաններն ու ֆիննական բաղնիքները սնկերի բազմացման համար լավագույն միջավայրն են:
Բժիշկը հորդորել է լողավազան այցելելիս ունենալ սեփական հիգիենայի պարագաներ. սրբիչ, հողաթափեր: Հարկ է լողավազանից հետո ցնցուղ ընդունել օճառով, այնուհետև` չորացնել մաշկը:
Որպես կանխարգելիչ միջոց բժիշկն առաջարկել է լոգանքից հետո ոտնաթաթերը մշակել հականեխիչ, հակասնկային նյութերով:
«Կասկածների դեպքում հարկ է դիմել մասնագետի օգնությանը: Եթե տեսանելի ախտորոշումը կասկածելի է, ապա վերցվում է քերուկ»,- եզրափակել է մաշկավեներաբանն ու ավելացրել, որ շատ հիվանդություններ իրենց նշաններով նման են սնկերին, ուստի պարտադիր է մաշկավեներաբանի խորհրդատվությունը:

Sargis
28.12.2011




www
27.12.2011




WWW
23.12.2011




Կարդացեք նաև

Ծառայությունում կատարվում է մաշկային պապիլոմաների, ֆիբրոմաների, վիրուսային ախտահարումներ հեռացում, ակնեի, սնկային հիվանդությունների, ինչպես նաև գլխամաշկի դերմատիտների, եղունգների ախտահարումների բուժում...


Այդ մասին հայտնում է Naked Science-ը: Արյունատար անոթներով մարդկային մաշկի բնականին նման նմուշը տպվել է 3D տպիչով Rensselaer (США) Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների կողմից: Նոր տեխնոլոգիայի...


Էկզեման ամենատարածված ոչ ինֆեկցիոն բնույթի մաշկային հիվանդություններից է, որի բուժումը բավականին բարդ խնդիր է, իսկ Հարավային Կորեայի գիտնականներն առաջարկում են բուժել պորտալարային ցողունային բջիջների ներարկումներով...


Ավելորդ քաշը խորացնում է փսորիազի ընթացքը, իսկ նիհարելը, հակառակը, թեթեւացնում է այս հիվանդության ախտանշանները եւ զգալիորեն բարելավում հիվանդների կյանքի որակը: Նման արդյունքի են հանգել...


Շոտլանդիայից 31-ամյա Քիմբերլի Գլեդմանը սթրեսի հետեւանքով առաջացած էկզեման հաջողությամբ բուժել է սեփական կրծքի կաթից պատրաստված օճառով: Իհարկե, նա խոստովանել է, որ ամուսինն այս կոսմետոլոգիական...


Նոր միջոցը կարող է շատ արդյունավետ լինել ճաղատացման դեմ, հույս ունեն Columbia University Medical Center-ի մասնագետները: Նրանց իրականացրած հետազոտությանը չափավոր օջախային ալոպեցիայով տառապող...


Գիտնականները ԱՄՆ-ում մշակել են անտեսանելի էլաստիկ թաղանթ, որը հնարավոր է դնել մաշկի վրա և այդպիսով նվազեցնել ո՛չ միայն կնճիռների և աչքերի տակի պարկերի տեսանելիությունը, այլև, իրապես, բարելավել մաշկի վիճակը դրա...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն